ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նոր որակի հանրային ծառայություններ

Նոր որակի հանրային ծառայություններ
29.11.2013 | 11:05

Հայաստանի քաղծառայության խորհուրդը փորձում է ավելի արդյունավետ դարձնել պետական կառավարման համակարգը: ԵՄ-ի աջակցությամբ «Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013 ծրագրի» շրջանակներում իրականացվող «Կատարելություն հանրային հատվածում» դրամաշնորհային ծրագրին մասնակցել է նաև Հայաստանի քաղծառայության խորհրդի արտաքին կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը:
Ծրագիրը մեկնարկել է 2013-ին և տևելու է 18 ամիս, որի նպատակն է «Ընդհանուր գնահատման համակարգ» մոդելի միջոցով ընդլայնել վարչարարական կարողությունները` բարելավելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Ռուզան Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս ծրագրում ներգրավված է 7 երկիր` Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Հայաստանը, ՈՒկրաինան, Թուրքիան: Գործընկեր երկրների միջև կիրականացվի գիտելիքի, փորձի փոխանակում, կձևավորվի ամուր միջտարածաշրջանային գործընկերություն և համագործակցություն, կստեղծվի համապատասխան ցանց, որը կընդլայնի նախագծի աշխարհագրությունը: «Փորձառու անձանցից բաղկացած թիմը կնպաստի հանրային մարմինների կարողությունների զարգացմանը, հանրային կազմակերպությունների վարչարարական հմտությունների բարելավմանը»,- հավելեց Ռուզան Խաչատրյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ